ուղեցույց

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց.  Արդյո՞ք N95, KN95 և FFP2 դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար:
Պատասխան. Առհասարակ N95 կամ դրան համազոր KN95, FFP2 դիմակները նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար (առավելագույնը 8 ժամ), սակայն կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային պահանջարկի կտրուկ աճի պատճառով CDC-ն պաշտոնապես հրապարակել է այդպիսի դիմակների երկարաձգված և բազմակի օգտագործման ռեկոմենդացիաներ և տվել է ցուցումներ, թե որ դեպքում և ինչպես կարելի է օգտագործել դիմակը, որպեսզի այն վտանգ չներկայացնի դիմակը կրողի համար երկարաձգված կամ բազմակի օգտագործման դեպքում: Նախ նշենք, որ սա վերաբերում է բացառապես վերը նշված դիմակներին, այլ ոչ թե բոլորիս ծանոթ սովորական կապույտ դիմակներին կամ այլ տիպի դիմակներին: Այստեղ մենք կառանձնացնենք մի քանի կարևոր դրույթներ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Հնարավոր չէ միանշանակ սահմանել, թե որն է բազմակի օգտագործման առավելագույն անվտանգ քանակը, քանի որ դա կախված է տարբեր հանգամանքներից, որոնցով պայմանավորված է ժամանակի ընթացքում շնչադիմակի նկատմամբ ներգործությունը, ինչպես դիմակի ֆունկցիոնալ հատկությունների պահպանման, այնպես էլ դրա ախտահարման տեսանկյունից: Ստորև նշված ռեկոմենդացիաների նպատակն է պրակտիկ խորհուրդներ տալ, որպեսզի շնչադիմակները դեն նետվեն նախքան դրանք կարող են նշանակալի ռիսկ պարունակել ֆունկցիոնալ հատկանիշների նվազման կամ ախտահարվածության պատճառով: Առողջապահական հիմնարկությունները պետք է սահմանեն հստակ գրավոր ընթացակարգեր, որպեսզի անձնակազմը անվերապահորեն հետևի ստորև նշված քայլերին՝ վարակի տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով.

  • Դեն նետեք շնչադիմակը, եթե այն հագեցել է խոնավության միկրոմասնիկներով
  • Դեն նետեք շնչադիմակը, եթե նրա վրա առաջացել են հիվանդի արյան, քիթըմպանի արտազատուկների կամ մարմնի այլ արտազատուկների հետքեր:
  • Դեն նետեք շնչադիմակը, եթե մոտ հեռավորութունից շփվել եք վարակակիր հիվանդի հետ:
  • Ցանկալի է շնչադիմակի վրայից կրել դեմքը ծածկող թափանցիկ պաշտպանաշերտ, ինչն իր հետթին կնվազեցնի դիմակի ախտահարման հնարավորությունը:
  • Նախքան հաջորդ օգտագործումը կախեք օգտագործված շնչադիմակները դրանց համար հատուկ նախատեսված տեղում, կամ պահեք դրանք մաքուր և շնչող տարայի մեջ, ինչպիսին է օրինակ թղթե տոպրակը: Հնարավոր փոխախտահարումը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է դիմակները տեղակայել այնպես, որպեսզի նրանք մեկը մյուսին չհպվեն: Շնչադիմակը պահելու համար օգտագործված տարաները պետք է ամեն անգամ դեն նետվեն (եթե թղթից են), կամ կանոնավոր կերպով լվացվեն (եթե կտորից են):
  • Յուրաքանչյուր անգամ շնչադիմակին ձեռքով դիպչելուց առաջ և հետո լվացեք ձեռքերը ջրով և օճառով, կամ ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
  • Խուսափեք շնչադիմակի ներսի կողմին դիպչելուց: Եթե այս կամ այն պատճառով ձեռքով դիպել եք շնչադիմակի ներսի կողմին, ապա դեն նետեք այն և ախտահանեք ձերքերը:
  • Օգտագործված շնչադիմակը դնելիս կամ այն ուղղելիս օգտագործեք մաքուր (ոչ ստերիլ) ձեռնոցներ, այնուհետև դեն նետեք ձեռնոցները, եթե համոզվել եք, որ շնչադիմակը հարմարավետորեն նստել է ձեր դեմքին, ծածկել է ձեր դեմքը ինչպես հարկն է, և չկան օդի սողանցքեր:

Որևիցե պարագայում չի թույլատրվում տարբեր մարդկանց կրել միևնույն դիմակը, քանի որ ասիմպտոմ հիվանդները կարող են այդ եղանակով վարակի տարածման աղբյուր հանդիսանալ:

Հարց. Կա՞ արդյոք N95, KN95 և FFP2 շնչադիմակները վարակազերծելու հնարավորություն, և, եթե այո, ապա որո՞նք են վարակազերծման ընդունված եղանակները:
Պատասխան. Կան դիմակների վարակազերծման մի շարք տարբերակներ, սակայն համացանցում հաճախ շրջանառվում են նաև այնպիսի տարբերակներ, որոնք անթույլատրելի են, քանի որ էապես նվազեցնում են շնչադիմակի պաշտպանիչ հատկությունը կամ պարունակում են այլ վտանգներ: Այստեղ մենք կթվարկենք թույլատրելի և անթույլատրելի մի քանի տարբերակներ, սակայն առավել կմանրամասնենք վարակազերծման այն տարբերակները, որոնք կարող են հեշտորեն կիրառվել նաև տնային պայմաններում: Նախ նշենք թե որոնք են վարակազերծման անթույլատրելի եղանակները. Երբեք և ոչ մի դեպքում չի կարելի շնչադիմակը
ա) աերոզոլով կամ հեղուկ ալկոհոլով ցողել կամ լվանալ
բ) օճառաջրով լվանալ
գ) ջրում եռացնել
դ) սպիտակեցնել
ե) էթիլեն օքսիդով մշակել (կարող է թունավորում առաջացնել հետագայում այն կրողի մոտ)
զ) տան պայմաններում միկրոալիքային վառարանում ջերմամշակում կատարել (շնչադիմակի մետաղական մասերը կարող են բռնկման պատճառ դառնալ)
է) սանիտարական անձեռոցիկներով մաքրել

Վարակազերծման թույլատրելի եղանակներ.
1. ժամանակ
2.
Եթե հնարավորություն կա ունենալու առնվազն հինգ հատ N95 (կամ KN95, FFP2) շնչադիմակ, ամենից հարմար և քիչ ջանքեր պահանջող տարբերակը դրանք հաջորդաբար կրելն է (օրական մեկ դիմակ, հնգօրյա ցիկլով): Ինչպես հայտնի է COVID-19 հարուցիչը կտորի վրա կարող է ապրել մինչև 72 ժամ, ուստի հնգօրյա ցիկլի դեպքում դիմակը նախքան հաջորդ օգտագործումը վարակազերծվելու համար ունենում է առնվազն 120 ժամ ժամանակ, ինչը լիովին բավարար է: Պետք է սակայն հատուկ նշել, որ այս դեպքում պահանջվում է դիմակի հետ վարվելու հատուկ կանոնների իմացություն և անհրաժեշտ հետևողականություն.

  • Նախքան հաջորդ օգտագործումը կախեք օգտագործված շնչադիմակները դրանց համար հատուկ նախատեսված տեղում, կամ պահեք դրանք մաքուր և շնչող տարայի մեջ, ինչպիսին է օրինակ թղթե տոպրակը: Հնարավոր փոխախտահարումը բացառելու հասցնելու համար անհրաժեշտ է դիմակները տեղակայել այնպես, որպեսզի նրանք մեկը մյուսին չհպվեն: Շնչադիմակը պահելու համար օգտագործված տարաները պետք է ամեն անգամ դեն նետվեն (եթե թղթից են), կամ կանոնավոր կերպով լվացվեն (եթե կտորից են):
  • Յուրաքանչյուր անգամ շնչադիմակին ձեռքով դիպչելուց առաջ և հետո լվացեք ձեռքերը ջրով և օճառով, կամ ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
  • Խուսափեք շնչադիմակի ներսի կողմին դիպչելուց: Եթե այս կամ այն պատճառով ձեռքով դիպել եք շնչադիմակի ներսի կողմին, ապա դեն նետեք այն և ախտահանեք ձերքերը:
  • Օգտագործված շնչադիմակը դնելիս կամ այն ուղղելիս օգտագործեք մաքուր (ոչ ստերիլ) ձեռնոցներ, այնուհետև դեն նետեք ձեռնոցները, եթե համոզվել եք, որ շնչադիմակը հարմարավետորեն նստել է ձեր դեմքին, ծածկել է ձեր դեմքը ինչպես հարկն է, և չկան օդի սողանցքեր:
  • Որևիցե պարագայում չի թույլատրվում տարբեր մարդկանց կրել միևնույն դիմակը, քանի որ ասիմպտոմ հիվանդները կարող են այդ եղանակով վարակի տարածման աղբյուր հանդիսանալ:

Հնարավոր չէ միանշանակ սահմանել, թե որն է բազմակի օգտագործման առավելագույն անվտանգ քանակը, քանի որ դա կախված է տարբեր հանգամանքներից, որոնցով պայմանավորված է ժամանակի ընթացքում շնչադիմակի նկատմամբ ներգործությունը: Վերը նշված ռեկոմենդացիաների նպատակն է պրակտիկ խորհուրդներ տալ, որպեսզի շնչադիմակները դեն նետվեն նախքան դրանք կարող են նշանակալի ռիսկ պարունակել օգտագործողի համար:

Շարունակելի…